Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԲԻԼԻՍԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԱՐԵԼ

Մայիս 22,2010 00:00

\"\"Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, Պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին երկրի պաշտպանության նախարարությանը մեղադրել է Իրանին մարտական հրթիռներ վաճառելու մեջ: Lenta.ru-ն, վկայակոչելով «Ռեզոնանսի» թերթին տված քաղաքապետի թեկնածուի հարցազրույցը, փոխանցում է Ձիձիգուրիի պնդումը, թե՝ այդ հրթիռները գնվել էին Ուկրաինայից, մի քանի տարի առաջ, եւ վաճառքի մասին իրեն պատմել է անվտանգության մարմինների աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ տեղի ունեցած գործարքի մասին ԱՄՆ հատուկ ծառայություններն արդեն տեղյակ են: Քաղաքական գործչի ասելով, ներկայումս Վրաստանի ՊՆ-ում «լուրջ» ստուգումներ են ընթանում: Ձիձիգուրին նաեւ հայտարարել է, թե հենց այդ պատճառով է պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլին լքել Վրաստանը եւ մշտական բնակություն հաստատել Իսրայելում: Ավելին, տեղեկատվության համաձայն, 2010թ. մայիսի սկզբին ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլլերը Վրաստան էր եկել հենց այդ խնդրի առնչությամբ բացատրություններ ստանալու համար: Ընդսմին, Ձիձիգուրին հայտարարել է, թե իր ձեռքի տակ չկան փաստաթղթեր, որոնք կարող են հաստատել իր հայտարարությունները:
Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն առայժմ որեւէ կերպ չեն արձագանքել քաղաքապետի թեկնածուի բացահայտումներին, հայտնի չէ նաեւ, թե արդյոք այդ գործարքի փաստի առիթով հետաքննություն սկսվե՞լ է, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել