Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

Մայիս 22,2010 00:00

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկիչներ, որոնք սահմանադրական հանրաքվեի օրը Ստամբուլում եւ Անկարայում ծրագրել էին պայթյուններ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Hurriyet»-ը, Թուրքիայի երկու քաղաքացիներ, որոնք պայթյուններ իրականացնելու դասընթացներ էին անցել Հունաստանում, ձերբակալվել են թուրքական Թեքիրդաղ գավառում՝ հունա-թուրքական սահմանն ապօրինաբար հատելիս: Թուրքական հատուկ ծառայությունների իրականացրած գործողությունների արդյունքում պարզվել է, որ ահաբեկիչները, որոնցից մեկը կին է եղել, ծայրահեղական ահաբեկչական խմբի անդամներ են: Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները կասկածյալներին սկսել էին հետեւել դեռ Էդիրնում, երբ նրանք Չորլու մեկնող ավտոբուս էին բարձրացել: Ահաբեկիչները երբ նկատել էին, որ իրենց հետեւում են, պայուսակները թողել էին տներից մեկի մուտքի մոտ եւ դիմել էին փախուստի, սակայն շուտով ձերբակալվել էին: Խուզարկության ժամանակ նրանց պատկանող պայուսակներում ոստիկանները հայտնաբերել էին մոտ 30 կգ տրոտիլ, ինքնաշեն նռնակներ, ատրճանակ եւ այլ տեսակի զինամթերք: Նրանց մոտ հայտնաբերվել է նաեւ տարբեր անուններով 4 անձնագիր: Ահաբեկիչները տեղափոխվել են Ստամբուլի բանտ, դեպքի առնչությամբ քննություն է սկսվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել