Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղրղզների ուսուցիչները վրացի փորձագետներն են

Մայիս 22,2010 00:00

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությանը, որը գլխավորում է Ռոզա Օտունբաեւան, խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար այդ երկիր են ժամանել վրացական «Policy and Management Consulting Group (PMCG)» ընկերության փորձագետները: «ծՏՉՏրՑՌ-թՐցջՌՌ»-ի մատուցմամբ, վրացիները Բիշքեք են ժամանել ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի հրավերով, որը, ի թիվս այլ խնդիրների, նաեւ «ամբողջ աշխարհում աջակցում է մարդկանց՝ ազատ եւ ժողովրդավարական երկրներում ապրելու ձգտումներին»: «PMCG-ին Ղրղըզստանի կառավարությանը կօգնի նույնականացնել մակրոտնտեսական խնդիրները եւ առաջնահերթությունները, ֆիսկալ պլանավորման գործընթացում խնդիրների լուծմանը, հարկային եւ մաքսային համակարգում բացթողումների վերացմանը, ինչպես նաեւ դրանց լուծման ուղղությամբ հակակոռուպցիոն միջոցառումների մշակմանը»,- ընկերության նպատակների մասին խոսելով՝ հայտարարել է PMCG-ի ղեկավար Ալեքսի Ալեքսիշվիլին: Վերջինս 2005-07թթ. Վրաստանում զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի, ապա նաեւ ֆինանսների նախարարի պաշտոնները: Այս օրերին նա Բիշքեքում է՝ ժամանակավոր կառավարության հետ բանակցություններ վարելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել