Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺՄ-Ն ԴԵՄ Է ԱՇՈՏՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ

Մայիս 22,2010 00:00

Հանրային խորհրդի  նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորած «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը երեկ տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Վերջերս ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «ՀՀ լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ինչը տարակարծություններ է առաջացրել մեր հասարակության մեջ: Այդ փոփոխությունները թույլ են տալիս օտարալեզու հանրակրթական դպրոցների մուտքը հայկական կրթական տարածք:
Ամեն մի սերունդ իր ազգային մտածողությունը, մշակույթը եւ պատմությունը կարող է լիարժեք ընկալել եւ կրել՝ կրթություն ստանալով միմիայն ազգային դպրոցում: Ներկա պայմաններւմ, երբ գլոբալիզացիան իր բոլոր դրական բաղադրիչների հետ միասին մեծ վտանգներ է պարունակում (հատկապես փոքրաքանակ ազգերի համար), ազգային ինքնության պահպանման տեսակետից էլ ավելի կարեւոր է դառնում ազգային հանրակրթական դպրոցի դերը, եւ բոլոր պետությունները ձգտում են պաշտպանել իրենց ազգային արժեքները հենց հանրակրթական դպրոցի միջոցով՝ պահպանելով մենաշնորհային դիրքերը այս ոլորտում: Մեծագույն մոլորություն է լեզուն դիտարկել սոսկ որպես շարքային «դպրոցական առարկա» կամ պարզապես միայն մարդկային շփման միջոց: Լեզուն, լեզվամտածողությունը հոգեւոր, գենետիկ արմատներ ունեն: Օտարալեզու դպրոցն իր հետ բերելու է օտար կրթական համակարգ, օտար մտածողություն, օտար հոգեբանություն, օտար աշխարհընկալում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել