Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՎՐԱՑԻՆԵՐ

Մայիս 22,2010 00:00

Երեկ, ժամը 21.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւանի վարչությունների եւ մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով մետրոյի «Բարեկամություն» կայարանից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացիներ, Ռուսթավի քաղաքի բնակիչներ՝ 30-ամյա Լաշա Ռեւիային, 20-ամյա Միխայիլ Իրեմաշվիլուն, 44-ամյա Գեւորգ Չաչավային եւ Սամտրեդիա քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Շալվա Խաճաուային:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ պարզվել է, որ նրանք մայիսի 17-ին հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ Օրբելի եղբայրների փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողացել են ոսկյա եւ արծաթյա զարդեր: Լաշա Ռեւիան, Միխայիլ Իրեմաշվիլին, Գեւորգ Չաչավան եւ Շալվա Խաճաուան ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել