Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԱԾ ՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է

Մայիս 22,2010 00:00

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալի՝ 3-րդ բաժանմունքի պետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Տեր-Մինասյանը ի պաշտոնե հանդիսացել է հեռահաղորդակցության եւ ավտոտրանսպորտի անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի աշխատակից եւ 2010թ. մարտի վերջին նա «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տնտեսական անվտանգության ծառայության աշխատակից, իր ծանոթ Վ. Չիլինգարյանից տեղեկացել է, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ռ. Լաիշյանն իրականացնում է ապօրինի հեռախոսակապ: Լաիշյանի ապօրինի հեռախոսակապ իրականացնելու մասին տեղեկություններին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար Ա. Տեր-Մինասյանը եւ Վ. Չիլինգարյանը Ռ. Լաիշյանից պահանջել են նախ $5000, ապա՝ $3000 կաշառք:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2010թ. ապրիլի 6-ին, ժամը 17-ի սահմաններում, Երեւանի Նալբանդյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկի մոտակայքում Ա. Տեր-Մինասյանը հանդիպել է Ռ. Լաիշյանին եւ ԱԱԾ վարչական շենքի թիվ 2 մուտքի մոտ նրանից անձամբ ստացել 1 206 030 ՀՀ դրամին համարժեք $3000 կաշառք: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա. Տեր-Մինասյանին մեղադրանք է առաջադրվել:
Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Վ. Չիլինգարյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մանրամասները՝ առաջիկա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել