Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐԱԿՆ ԸՆԿԵԼ Է

Մայիս 22,2010 00:00

Հայկական արտադրության սնունդն ավելի վատթար վիճակում է, քան որեւէ այլ երկրինը: Այն կարծիքը, որ արտասահմանյան սննդամթերքն ավելի վտանգավոր է, քան հայկականը, թյուր է: Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սպառողների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով, ներկայումս սննդամթերքի շուկայում բարձիթողի վիճակ է, արտադրանքի ժամկետների մակնշում չի կատարվում. «Մեզ չի հաջողվում գտնել մի պաղպաղակ, որի վրա մակնշված կլինի ժամկետ, այնինչ՝ դա նախատեսված է մանուկների համար: Հայաստանում մակնշված ձու կա մի տեղ՝ «Սպառողների միության» գրասենյակի չհրկիզվող պահարանում»:
Պարոն Պողոսյանը անդրադառնալով Վանաձորում գրանցված 28 հոգու թունավորման դեպքին, որը, ի դեպ, եղել էր էկլեր թխվածքից, նշեց. «Առաջին անգամ չէ, երբ տասնյակ մարդիկ հայտնվում են հիվանդանոցում: Մեզ պետք է ոչ թե պատժի դաժանությունը, այլ վերահսկող մարմինների անվերապահությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել