Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՐԻՇ ԴՊՐՈՑ Է ՆԿԱՏԻ ՈՒՆԵՑԵԼ

Մայիս 22,2010 00:00

«Առավոտի» մայիսի 21-ի համարում տպագրված «Հովնանյանը օտարալեզու դպրոց կբացի» լուրում նշել էինք, որ չնայած օրենքի համապատասխան փոփոխությունը չի կայացել, սակայն սեպտեմբերին Վահագնի թաղամասում ամերիկյան տիպի դպրոց է բացվելու, կրթությունն էլ իրականացվելու է անգլերեն: Պարոն Հովնանյանն էլ հեռախոսով հայտնել էր, որ բացման ճիշտ օրը դեռ հստակ չէ, նաեւ խոստացել դպրոցի հետ կապված մանրամասներին ծանոթացնել կրթօջախի տնօրենի միջոցով: Երեկ խմբագրություն զանգեց Վահագն Հովնանյանի ներկայացուցիչ Արմինե Գրիգորյանը եւ ասաց, որ պարոն Հովնանյանն օրինապահ քաղաքացի է ու օրենքի խախտումով ոչինչ չի անում: Իսկ հեռախոսազրույցում նա նկատի է ունեցել մեկ ուրիշ տեղ գործող ԱՄՆ դեսպանատան դպրոցը՝ QSI-ը, որը հենց օտարազգիների համար էլ նախատեսված է: Ա. Գրիգորյանը փոխանցեց, որ QSI-ը Հովնանյանի հետ կապ չունի, պարզապես նոր տարածք է գնվել Վահագնի թաղամասում, որտեղ այլեւս գործելու է այդ դպրոցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել