Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Մայիս 22,2010 00:00

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ Անահիտ Բախշյանը երեկ կայացած հանձնաժողովի նիստում առաջարկել է  քննարկում կազմակերպել Երեւանի մանկավարժական համալսարանի ուսումնական կառուցվածքի եւ կրթական ծրագրերի ուսումնասիրման նպատակով:
Քննարկման արդյունքում հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի առաջարկով որոշվեց առաջիկայում արտագնա նիստ կազմակերպել տեղում՝ Երեւանի  մանկավարժական համալսարանում: Հանձնաժողովի անդամ Հեղինե Բիշարյանն էլ այդ համատեքստում առաջարկեց անդրադառնալ հայաստանյան բուհերի եւ դպրոցների հետ կապված բազմապիսի  խնդիրների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել