ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 21-ի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Ազգային ժողովի լիագումար նիստում արված առաջարկով որոշվեց մայիսի 26-ին, ժամը 12.00-ին, կազմակերպել խորհրդարանական լսումներ, որտեղ կքննարկվի մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Լսումները կանցկացվեն ՀՀ կառավարության նիստերի դահլիճում: