Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպայի խորհրդի «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման» կոմիտեի պատվիրակության, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, արդարադատության նախարարության ներկայացուցիչների, ոստիկանության, պաշտպանության եւ առողջապահության նախարարությունների ու ռազմական ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ:
Ըստ ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի, կոմիտեի նախագահ Մաուրո Պալմայի պնդմամբ, 2002թ., 2004թ. եւ 2006թ. իրենց կատարած ուսումնասիրությունների համեմատության արդյունքում կարող են արձանագրել, որ 2010թ.-ին մոնիտորինգի ենթարկվող ոլորտներում առաջընթացը զգալի է ու ակնհայտ, քանի որ այս այցելության ընթացքում հրատապ արձագանքման հիմնախնդիրներ իրենց կողմից չեն արձանագրվել: Կոմիտեի փորձագետների պատվիրակությունը, ԱՆ աշխատակիցների ուղեկցությամբ, հանդիպումից առաջ այցելել էին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան: