Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է «ՎՃՌՈՐՈՇ» ՄԱՐՏԻՆ

Մայիս 22,2010 00:00

«Ղարաբաղյան նոր պատերազմի դեպքում Հայաստանը պարտություն կկրի»,- ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, երեկ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Մենք վստահ ենք մեր զինուժի եւ զինվորների մարտական պատրաստվածության մեջ»,- պնդել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Էլդար Սաբիօղլուն՝ հակամարտության առաջին գիծ լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների հետ կատարած այցելության ժամանակ: «Մենք կշարունակենք զինել մեր բանակը այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները»,- պնդել է ադրբեջանցի պաշտոնյան եւ հավելել, որ  Բաքուն պատրաստ է Հայաստանի դեմ վճռորոշ մարտին, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել