Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ՎԹԱՐՆԵՐԸ

Մայիս 22,2010 00:00

\"\"

Երեկ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել են, որ ժամը 09.00-ին 22-ամյա Վարդգես Մ.-ի վարած «ԲՄՎ 325» մակնիշի ավտոմեքենան՝ Թբիլիսյան խճուղու եւ Զաքարիա Քանաքեռցու փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրական սյանը, որի հետեւանքով ուղեւորները՝ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի 11-րդ դասարանի սաներ՝ 17-ամյա Հովսեփ Ա.-ն եւ Ալլա Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխանաբար «Միքայելյանի վիրաբուժական ինստիտուտ» եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Առավոտի» տեղեկություններով, արդեն ժ. 20:00-ի սահմաններում Երեւանի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ էր տեղափոխվել 9 ավտոմեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Ի դեպ, բոլոր այս ավտոմեքենաները արտասահմանյան՝ «Մերսեդես» եւ «ԲՄՎ» մակնիշի են: Բոլորի վարորդների նկատմամբ վարչական ակտեր են կազմվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել