Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞ՐԲ Է ՍԿՍՈՒՄ «ԾԵՐԱՆԱԼ» ԻՆՏԵԼԵԿՏԸ

Մայիս 21,2010 00:00

Մարդու մտավոր հնարավորություններն իրենց գագաթնակետին են հասնում 22 տարեկան հասակում, իսկ 27 տարեկանից հետո սկսում են նվազել՝ նշում են այն հետազոտության հեղինակները, որն իրականացվել է Վիրջինիայի համալսարանում (ԱՄՆ): Հետազոտությունների ղեկավար պրոֆեսոր Թիմոթի Սոլտհաուսի խոսքերով՝ 12 թեստից 9-ը նպատակաուղղված էր միջին տարիքի մարդկանց մտավոր կարողությունները ստուգելու համար: Ամենալավ արդյունքը ցուցաբերել են 22 տարեկանները:

Տրամաբանության, արագ մտածելու եւ տարածական երեւակայության որոշակի նվազում գրանցվեց 27 տարեկանից բարձր անձանց շրջանում: Հիշողությունը սկսում է վատանալ 37 տարեկանից հետո, իսկ ինտելեկտուալ այլ գործառույթները՝ 42-ից հետո: Հետազոտություններին մասնակցել էր 18-60 տարեկան 2000 մարդ: Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ հոգեկան շեղումների կանխարգելումը եւ բուժումը կապված են ծերության հետ: Պրոֆեսորը կարծում է, որ այնպիսի հիվանդությունների բուժումը, ինչպիսին է Այլցգեյմերի հիվանդությունը եւ թուլամտության այլ ձեւեր, պետք է սկսել ավելի վաղ՝ նախքան թոշակային տարիքի հասնելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել