Օրերս Չարենցի անվան տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ պարգեւատրվել է մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Լ. Հակոբյանը 40 տարի աշխատել է մշակույթի ասպարեզում, որից 30-ը՝ թանգարանային գործով է զբաղվել: Վերջին 21 տարիների ընթացքում նա Չարենցի անվան տուն-թանգարանի տնօրենն է:
Ըստ Լ. Հակոբյանի, մեդալը երկար տարիների աշխատանքի գնահատականն է. «Ինձ համար ամենակարեւորը ժողովրդի գնահատականն է, բայց երբ գնահատվում ես նաեւ վերադասի կողմից, դա արդեն ե՛ւս պարտավորեցնող է, նաեւ խթան՝ հետագա անելիքները ավելի եռանդով, ջերմությամբ, նվիրումով իրականացնելու համար»: