Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Մայիս 21,2010 00:00

Ուսանողական այգում սրճարան կառուցելու դեմ սկսված միջոցառումները լայն արձագանք են գտել հանրության տարբեր շրջանակներում: Ուսանողական այգու պաշտպանության հասարակական նախաձեռնությունը օրերս հաղորդագրություն տարածեց հնարավոր տիրոջ անվան մասին: Ըստ նրանց, դա Սունդուկյան թատրոնի դերասան Արմեն Մարությանն է: Հասարակական նախաձեռնության անդամները չեն պնդում, բայց ասում են, որ այդ տեղեկատվությունը ստացվել է մի քանի հավաստի աղբյուրներից: Երեկվա սուլիսում դերասանը նշեց, որ ոչ մի կապ չունի այդ սրճարանի հետ. «Ես տեղյակ էլ չէի լինի, եթե ինձ չզանգեին եւ չկանչեին ասուլիսի, մի լրագրող զանգ չտար ու մեկնաբանություն չխնդրեր՝ էդպես էլ չէի իմանա: Իմ անունն այնքանով է կապված այդ տարածքի հետ, որ ես այդտեղ փոքրիկ օբյեկտ ունեմ՝ փորձասրահ-սրճարան: Ընդ որում, դա ստորգետնյա է եւ կապված չէ ներկայիս կառուցապատման հետ»: Ա. Մարությանը կես կատակ-կես լուրջ ավելացրեց նաեւ, որ գուցե իր կերպարի հետ էլ են շփոթել, որ այդպիսի բաներ են գրել. «Ես ինձ թույլ չեմ տա անգամ մի ծառ կտրել, որովհետեւ բնությունը շատ եմ սիրում»:

Հարցին՝ կստորագրի՞, արդյոք, սրճարանի կառուցման դեմ նախաձեռնության տակ, դերասանը պատասխանեց. «Նախ պետք է ամբողջովին ծանոթ լինեմ նյութի հետ, հո կոմունիստների ժամանակները չե՞ն, ինչ դեմ տան՝ ստորագրեմ…»:

Բանախոսը չցանկացավ երկար խոսել Ուսանողական այգու սրճարանի թեմայից, առաջարկեց կինոյին անցնել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել