Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Մայիս 21,2010 00:00

\"\"Իրանական բանտում հացադուլ է սկսել աշխարհահռչակ ռեժիսոր, ընդդիմադիր Ջաֆար Փանահին (նկարում): Այդ երկրում ընդդիմադիր «Jaras» գործակալության փոխանցմամբ, Փանահին հացադուլն սկսել է անցած շաբաթ: Ընդդիմադիր կինոռեժիսորը հայտարարել է, որ հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ իր պահանջները կատարվեն:

Հիշեցնենք, որ 2010թ. մարտի 1-ին իրանական իշխանությունները ձերբակալել էին Չիկագոյի, Կաննի եւ Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր, հայտնի կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին, նրա կնոջն ու դստերը: Ավելի ուշ վերջիններն ազատ էին արձակվել, իսկ Փանահին մինչեւ օրս պահվում է Թեհրանի «Էվին» բանտում: Իրանի նախագահական ընտրությունների ժամանակ Ջաֆար Փանահին սատարում էր ընդդիմադիր թեկնածու Միր Հոսեին Մուսավիին: Հիշեցնենք, որ 2007թ. իրանցի ռեժիսորը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն էր։ Փառատոնի շրջանակում նա վարպետության դասեր էր անցկացրել, ցուցադրվել էին նրա ֆիլմերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել