Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԱՐԵԼ

Մայիս 21,2010 00:00

\"\"Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ եւ «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն արտասահման կատարած շրջագայությունից վերադառնալուց անմիջապես հետո պատասխանել է լրագրողների բավական սադրիչ հարցերին։ Այդ մասին փոխանցում է tert.am-ը: Մասնավորապես, «Կվիրիս պալիտրա» թերթին նա ասել է, որ, դատելով ամեն ինչից, 2008թ. օգոստոսյան հակամարտության ժամանակ «Գորին մերոնք են ռմբակոծել»։

Որեւէ հստակ ու հիմնավոր բան Բուրջանաձեն այս առնչությամբ չի ասել՝ պատճառաբանելով, որ հոգնած է։ Հիշեցնենք, որ Գորի քաղաքի ռմբակոծությունն սկսվել էր 2008թ. օգոստոսի 11-ին, երբ վրացական զորքը հեռացել էր քաղաքից, որպեսզի պաշտպանի Թբիլիսին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել