Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրդողանը, Պուտինը, Օբաման զրուցել են

Մայիս 21,2010 00:00

\"\"Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Tert.am-ը, վկայակոչելով «HaberTurk»-ը, փոխանցում է, որ հեռախոսազրույցները տեղի են ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցների ընթացքում կողմերը քննարկել են իրանական միջուկային խնդիրը, Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցները եւ օրեր առաջ Թեհրանի, Անկարայի ու Բրազիլիայի միջեւ ստորագրված միջուկային վառելիքի փոխանակման մասին պայմանագիրը: «Իրանի հետ ստորագրված համատեղ համաձայնագիրը երկխոսության եւ դիվանագիտության հաղթանակ է: Ընձեռված այս հնարավորությունից կարելի է օգուտ քաղել: Խնդիրը պետք է լուծել երկխոսության ճանապարհով»,- Պուտինի հետ հարցազրույցում հայտարարել է Էրդողանը: Բարաք Օբաման ընդգծել է, որ Իրանը պետք է կատարի միջազգային պարտավորությունները, հակառակ դեպքում՝ Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներն անխուսափելի են լինելու:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ նոր նախագիծը ամերիկյան պատվիրակությունը ներկայացրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել