Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատմության մեջ ամենախոշոր կողոպուտը՝ Փարիզում

Մայիս 21,2010 00:00

\"\"Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Ֆրանսիայի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում տեղի է ունեցել պատմությանը հայտնի ամենախոշոր գողությունը՝ 500 մլն եվրո: Մինչ այս՝ արվեստի գործերի գողության բոլոր 10 աղմկահարույց դեպքերում գողոնի ընդհանուր արժեքը $600 միլիոնը չէր գերազանցել: Տվյալ դեպքում, գողերը ջարդել են թանգարանի երկաթե արգելափակոցը, կտրել են պատուհանի ապակին եւ թափանցել շենք: Թանգարանի վարչակարգը միայն հինգշաբթի առավոտյան է հայտնաբերել, որ անհետացել են հանճարեղ վարպետների՝ Պիկասոյի, Լեժեի, Մատիսի, Բրակի եւ Մոդիլիանիի գործերը՝ թվով հինգ կտավ, որոնց ընդհանուր, բայց դեռեւս մոտավոր արժեքը գնահատվում է 500 մլն եվրո: Մինչ այս՝ կտավների ամենախոշոր գողությունը տեղի էր ունեցել 1990թ.-ին, Բոստոնի «Isabella Stewart Gardner Museum» թանգարանում: Ֆրանսիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գերատեսչությունն արդեն սկսել է դեպքի առթիվ հետաքննությունը:

Հիշեցնենք, որ մինչ օրս աշխարհում արվեստի գործերի 10 ամենահայտնի գողության դեպքերից մինչ օրս բացահայտվել է միայն երեքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել