Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում կկայանա ավարտական «վերջին զանգ» միջոցառումը: Ինչպես հայտնեցին ԿԳ նախարարությունից, այս տարի Հայաստանում դպրոցը կավարտի 38350 շրջանավարտ, որից 9519-ը՝ Երեւանում: Երեկոյան Հանրապետության հրապարակում կկայանա համերգ՝ էստրադային երգիչների մասնակցությամբ, որը կավարտվի հրավառությամբ: Քաղաքապետարանը անակնկալներ է խոստացել շրջանավարտներին: