Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԺԻՇԿՆԵՐԻ ԴԵՄ

Մայիս 21,2010 00:00

Բժիշկների դեմ՝ վերջին տարիներին Լոռու մարզում 3 դեպք է գրանցվել:

2008 թ. Վոլոդյա Հակոբյանի կինը մահացել էր ծննդատանը՝ վիրահատական սեղանին: Սակայն չապացուցվեց բժշկական սխալը, քրեական գործ չհարուցվեց: Բժիշկը ծննդատան տնօրեն Արամ Ավալյանն էր:

2009թ.-ին Սպարտակ Մխիթարյանը փայտ կոտրելու ընթացքում հարվածել էր դաստակին: Բողոքել էր թիվ 1 հիվանդանոցի վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկ Գեւորգ Քարամյանից: Վերջինս հրաժարվել էր օգնել նրան, եւ պահանջել է 100.000 դրամ, բայց օրինական: Քրեական գործ չի հարուցվել: Քաղաքացին գումարը չի տվել, հետեւաբար, նրա բուժումը չի իրականացվել:

Այս տարվա առաջին դեպքն էլ Հաղպատից էր. Արմեն Մաթոսյանը բողոքել էր թիվ 1 հիվանդանոցի բժիշկներից մեկի դեմ, ով ռենտգեն հետազոտության համար 10.000 դրամ կաշառք է պահանջել: Հիվանդը վճարել է, սակայն՝ 5.000 դրամ: Քրգործ չի հարուցվել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Բժիշկը մարզպետի կողմից ստացել է նախազգուշացում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել