Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ

Մայիս 21,2010 00:00

«Ո՞վ է հանգցրել «Փարոսի» լույսը» (19.05.2010թ.) հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ սկսած 2007 թվականից, Սոնիկ Մաղաքյանն իր սեւեռուն ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական պաշտպանության ոլորտը՝ դիմումներով եւ բողոքներով հեղեղելով գործադիր իշխանության, քննչական եւ դատական մարմինները:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տիկին Սոնիկի հարյուրավոր նույնաբովանդակ դիմում-բողոքներով տարիներ շարունակ զբաղվել են ե՛ւ գործադիր, ե՛ւ քննչական մարմինները, դատախազությունը, դատարանները (բոլոր ատյանների)՝ այդպես էլ չգտնելով համակարգի կողմից իրավախախտման որեւէ փաստ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ելնելով վերը շարադրվածից եւ նաեւ այն իրողությունից, որ այս հոդվածում բերված «փաստարկները» եւս բխում են հեղինակի սեփական երեւակայությունից (հակառակ պարագայում գոնե մեկ փաստ ներկայացված կլիներ), աննպատակահարմար է գտնում հերքում կամ պարզաբանում ներկայացնել բազմիցս պարզաբանված եւ լուսաբանված խնդրի վերաբերյալ:

Հ. Գ. Ինչ վերաբերում է հեղինակի պնդմանը, թե իբր «նախարարությունում չեն կարողանում բացել եւ կարդալ ինտերնետով ուղարկած նամակը, իսկ 10 օրվա ընթացքում այդպես էլ չկարողացան պատասխանել մեր նամակին», ուղղակի խմբագրությանն ենք տրամադրում նրա կողմից ուղարկված էլեկտրոնային նամակը եւ տարբեր օրերի մեր էլեկտրոնային փոստով ուղարկված 10 պատասխաններից 3-ի ժամանակացույցը՝ տպագրելու խնդրանքով, հետեւությունը թողնելով ընթերցողներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել