Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԽԱՆԳԱՐԻ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 21,2010 00:00

Պարտադիր բժշկական ապահովագրության համար երկիրը պետք է ֆինանսապես ապահովված լինի, բնակչությունն էլ՝ նույնպես, քանի որ ամսական աշխատավարձից որոշակի տոկոսներ են պահվելու: Խոսելով Հայաստանում ներդրվելիք բժշկական ապահովագրության անհրաժեշտության մասին, երեկ ասուլիսում նման կարծիք է հայտնել Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը: Ըստ նրա, մեր երկիրը դեռեւս դրան պատրաստ չէ: Panorama.am-ի փոխանցմամբ, պարոն Հակոբյանի կարծիքով, ապահովագրական դաշտն էլ այսօր պատրաստ չէ պարտադիր ապահովագրության:

Ասուլիսին ներկա «Սուրբ Մարիամ» բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Մարտիրոսյանն էլ նշել է, որ բժշկական պարտադիր ապահովագրություն իրականացվում է քիչ թե շատ ապահովված երկրներում, որոնք քիչ թե շատ ֆինանսապես կայուն են եւ չկա ստվերային տնտեսություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել