Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՔՈՒՐ» ՇԻՐԱԿԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԸ

Մայիս 21,2010 00:00

Մայիսի 29-ին կմեկնարկի «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Երեկվա կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նման առաջարկությամբ մեկ ամիս առաջ կառավարությանն էր դիմել «Միասին» հասարակական շարժումը: Այս առաջարկի հիման վրա վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ եւ ազգային ծրագիր է կազմվել: Վարչապետը վստահեցրեց, որ ծրագրի մշակմանը կմասնակցեն բոլոր հասարակական կազմակերպությունները, ապա ասաց, որ ծրագրի շրջանակներում իրականացվող առաջին ակցիան կսկսվի Երեւանից եւ կտարածվի նաեւ մարզերում: Կառավարության նիստում հաստատվեց՝ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին իր դիմումի համաձայն ազատել պաշտոնից եւ նրա փոխարեն մարզպետի պաշտոնում նշանակել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Աշոտ Գիզիրյանին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել