Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է 8,5 ՄԼՐԴ

Մայիս 21,2010 00:00

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ կառավարությանը ներկայացրեց ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009-ի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, որը հավանության արժանացավ: «2009-ին վարչապետի հանձնարարականով իրականացրել ենք 157 ստուգում, իրավապահ մարմինների պահանջով՝ 162 եւ վարչապետի ու ֆինանսների նախարարի հանձնարարականներով՝ 12 ստուգում, ինչի արդյունքում նախորդ տարի ընդհանուր առմամբ վերականգնվել է մոտ 8,5 միլիարդ դրամի գումար»,- ասաց նախարարը՝ նշելով, որ հաշվետվությունում նկարագրված են կոնկրետ դեպքեր եւ թե որ ուղղություններով են կատարվել ստուգումները: Ըստ նրա. «Առաջիկա տարիներին մեր քաղաքականությունը լինելու է ոչ միայն պատժիչ միջոցառումներ, այլեւ կանխարգելիչ գործողություններ, որովհետեւ մենք նախատեսել ենք հնարավորին չափով ստուգումների քանակը կրճատել, բարձրացնել արդյունավետությունը»: Վարչապետ Տ. Սարգսյանն էլ հորդորեց լավագույն աշխատողներին պարգեւատրել. «Ստուգում իրականացնող մարմիններում կոռուպցիոն ռիսկերը բարձր են, եւ անպայման պետք է նյութական խրախուսանք նախատեսենք լավ աշխատողների համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել