Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀԱՍՆԵ՞ՆՔ ՄԻՆՉԵՎ ԱՐԾԱԹԵ ՀԱՐՍԱՆԻՔ

Մայիս 20,2010 00:00

Թեստի ամեն հարց «այո» կամ «ոչ» է պահանջում (միայն կանանց համար)

1. Երբեմն ինձ թվում է, որ ամուսնուս համար այդքան էլ լավը չեմ:
2. Ամուսինս ամեն հարցում աջակցում է ինձ եւ գոհ է իմ հնարավորություններից, հաջողություններից, խելքից:
3. Նա միշտ ծիծաղում է վրաս եւ նվազեցնում իմ հաջողությունները:
4. Ամուսինս կնախընտրեր, որպեսզի նրանից ավելի շատ կախում ունենայի:
5. Երբ ցանկանում եմ դիետայի անցնել, սպորտով զբաղվել կամ որեւէ այլ կերպ լավացնել արտաքինս, ինձ թվում է, որ ամուսնուս դա դուր չի գալիս:
6. Ամուսինս վրաս հաճախ է բարկանում:
7. Ամուսնուս դուր է գալիս, որ ես կարող եմ ինձ պաշտպանել:
8. Նա  ուրախ է, երբ ինտիմ ոլորտում ինքն է նախաձեռնություն ցուցաբերում:
9. Մեր սեքսուալ հարաբերություններով ամուսինս միանգամայն բավարարված է:
10. Ամուսնուս դուր է գալիս իմ արտաքինը:
11. Կարծում եմ՝ ամուսինս ինձ հասկանում է:
12. Ամուսինս կարծում է, որ ընկերներ ունենալու իմ ցանկությունը իրականում սիրեկաններ ձեռք բերելու գաղտնի ցանկություն է:
13. Ամուսինս չի հավակնում, որ ինքը միշտ ճիշտ է:
 4. Այնպիսի զգացողություն ունեմ, որ ամուսինս ինձ բարձր է գնահատում:
15. Ամուսինս ինձ որպես հավասար է դիտում:
16. Ամուսինս հիանալի գիտի, թե ինչպիսին եմ ես իրականում եւ ես նրան դուր եմ գալիս:
17. Եթե դատենք նրանով, թե ամուսինս ուրիշներին ինչ է ասում, ապա նա ինձ որպես ընկեր է վերաբերվում:
18. Ամուսնուս կարծիքով՝ ես «չափից դուրս ռոմանտիկ եմ»:
19. Իմ հակումները ամուսինս հաճույքով կիսում է:
 20. Ամուսինս երբեմն ինձ դաժան եւ նեղացնող ձեւով է գնահատում:
 21. Հաճախ կասկածում եմ, որ չեմ համապատասխանում կնոջ վերաբերյալ ամուսնուս պատկերացումներին:
22. Ամուսինս օտարներին պատմում է իմ սխալների ու թերությունների մասին:
23. Ամուսինս խորությամբ հավատում է ինձ:
24. Ամուսինս կարող է շատ խանդոտ լինել, նույնիսկ եթե հիմքեր չկան:
25. Ամուսնուս չի վախեցնում, որ ես հարազատ, իհարկե ուղղակի ընկեր` տղամարդ ունեմ:
26. Ինձ հաճախ թվում է, որ ամուսինս ընկերուհիներիս չի հավանում:
27. Ամուսինս հարգում է ինչպես իմ շփվելու, այնպես էլ երբեմն լռության եւ միայնակության մեջ գտնվելու ցանկությունը:
28. Ամուսինս թույլ է տալիս ինձ ունենալ իմ սեփական կարծիքը եւ մեղավորության զգացում չունենալ:
29. Ամուսինս ընդունում է, որ մենք շատ հարցերում իրար նման ենք:
30. Ես ամաչում եմ, երբ ամուսինս ինձ մերկ է տեսնում:
«Այո» պատասխանը հետեւյալ կետերին մեկ միավոր է նշանակվում. 2, 7, 8, 9, 10, 11, 13, 15, 16, 17, 19, 23, 25, 27, 28, 29:
Ամեն «ոչ» պատասխանը հետեւյալ կետերին դրեք. 1, 3, 4, 5, 6, 12, 14, 18, 20, 21, 22, 24, 26, 30:
Հաշվեք միավորների ընդհանուր քանակը.
26-30 միավոր: Ձեր ամուսնությունը ստացվել է, դուք զգում եք, որ ձեր ամուսինը ձեզ սիրում եւ հարգում է: Նրան չի վախեցնում ձեր անհատականությունը, ոչ էլ ձեր անձնական ազատությունը: Մենք բոլորս ենք նման բան երազում:
21-25 միավոր: Դուք հիմնականում զգում եք, որ գնահատված եւ հասկացված եք: Սակայն ձեր հարաբերություններում կան կրիտիկական հատվածներ: Լավ կլիներ, եթե ուղղակի այդ մասին զրուցեիք: Կարող է պարզվել, որ ձեզ ուղղակի թվացել է, որ նա ձեր քայլերին չի աջակցում: Չէ որ պարզ է, որ հիմնականում նա ձեր հանդեպ ուժեղ զգացում ունի:
16-20 միավոր: Դուք լուրջ հիմքեր ունեք մտածելու, թե արդյո՞ք ձեր ամուսինը ուժեղ զգացում ունի: Դուք շատ հաճախ եք զգում, որ նա ձեզ չի վստահում, չի աջակցում: Շատ լուրջ զրուցեք եւ պարզաբանեք ամեն ինչ:
15 միավորից քիչ: Ձեր ամուսնու հետ շատ անհարմար եք ձեզ զգում: Նման դաժան պայմաններում սերը հազիվ թե կարողանա գոյատեւել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել