Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴ ՓՈՐՁԸ

Մայիս 20,2010 00:00

Միջին քաշային բռնցքամարտիկ Խորեն Գեւորը հուլիսի 17-ին Գերմանիայի Շվերին քաղաքում Սեբաստիան Զբիկի հետ մենամարտում  փորձելու է նրանից խլել WBC- վարկածի աշխարհի չեմպիոնի ժամանակավոր գոտին: Սա 31-ամյա հայ մարզիկի՝ գոտի նվաճելու երրորդ փորձն է լինելու: Մինչ այդ նա 2007 թվականին նոկաուտով պարտվել է IBF-ի չեմպիոն Արթուր Աբրահամին, իսկ դրանից երկու տարի անց միավորներով զիջել WBA-ի տիտղոսակիր Ֆելիքս Շտուրմին:
Խորեն Գեւորը ռինգում անցկացրել է 35 մենամարտ, տարել 31 հաղթանակ (16-ը՝ նոկաուտով) եւ կրել չորս պարտություն: Իսկ նրա ապագա մրցակիցը՝ 28-ամյա Սեբաստիան Զբիկը, հաղթել է բոլոր 29 մենամարտերում, որից 10-ը՝ ժամանակից շուտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել