IBAF ասոցիացիան, որը զբաղվում է համաշխարհային ֆուտբոլի կանոնների մշակումով, նորամուծություն է արել, որը կիրառվելու է աշխարհի առաջնությունում:
Այսուհետեւ 11 մետրանոց տուգանային հարված կատարող այն ֆուտբոլիստը, ով թափավազքի վերջում կդանդաղեցնի արագությունը, կպատժվի դեղին քարտով: Ֆուտբոլիստի այդպիսի գործողությանը սրանից հետո տրվելու է «ոչ մարզական պահվածքի» կարգավիճակ: Եթե սխալ կատարած հարվածից հետո գնդակը հայտնվի դարպասում, ֆուտբոլիստին կպարտադրվի կրկնել հարվածը:
Այս նորարարության համար պատճառ են հանդիսացել Հարավային Ամերիկայում հաճախակի դարձած դեպքերը, երբ վերջին պահին հարված կատարողները կանգ են առնում եւ նայում, թե դարպասապահը ո՞ր կողմ է ցատկում:
Բացի սա, պահեստային մրցավարի վրա դրվում են նաեւ գլխավոր մրցավարի օգնականի պարտականություններ: Եթե առաջ պահեստային մրցավարը պատասխանատու էր խաղադաշտի շրջակայքում կատարվող գործողությունների՝ փոփոխություններ, տեխնիկական գոտու սահմանի խախտում եւ այլն, այժմ արդեն նա գլխավոր մրցավարին օգնելու է՝ վերահսկողության տակ պահել հանդիպման ընթացքը, այսինքն, ազդել խաղային դրվագների վրա: