Լրահոս
Օրվա լրահոսը

Տասը մասնակից՝ վեց մեդալ

Մայիս 20,2010 00:00

\"\"Մինսկում ավարտվեց սամբո ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մեր հանրապետությունը մրցաշարին մասնակցում էր տասը ներկայացուցչով, որոնցից վեցը տուն վերադարձավ մեդալներով: Մարզական սամբոյում երրորդ մրցանակային տեղեր նվաճեցին Ռուզաննա Սարգսյանը՝ 48 կգ քաշային կարգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ եւ Վահան Վարդանյանը՝ 57 կգ: Ավելի հաջող մրցելույթներ ունեցան մեր մարտական սամբիստները: Նրանցից 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը, տանելով միայն հաղթանակներ,  բարձրացավ պատվանդանի չեմպիոնական աստիճանին, Վաչիկ Վարդանյանը (68 կգ) ձախողվեց միայն եզրափակիչ գոտեմարտում՝ արժանանալով արծաթե մեդալի, իսկ 90 կգ քաշային կարգը ներկայացնող Արտակ Ծատինյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Հայաստանի ազգային հավաքականը թիմային պայքարում 23 երկրների մեջ ճանաչվեց հինգերորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել