Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

Մայիս 20,2010 00:00

\"\"Չորեքշաբթի օրը Ղրղըզստանի Ջալալ-Աբադի մարզային հիվանդանոց է տեղափոխվել 16 մարդ, Սուզակսկի տարածքային հիվանդանոց՝ մեկ սպանված: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը: Երեկ Ջալալ-Աբադում շարունակվել են երկրի ժամանակավոր կառավարության ընդդիմախոսների եւ հատուկջոկատայինների միջեւ բախումները:
«Կրակում են՝ ինչպես ցուցարարները, այնպես էլ՝ հատուկջոկատայինները: Կան վիրավորներ եւ մեկ սպանված, բայց ցուցարարները չեն հանձնվում: Նրանց օգնական նոր ուժեր են միանում»,- հայտարարել է Ջալալ-Աբադի օպերատիվ արձագանքման քաղաքացիական կենտրոնի ներկայացուցիչ Բակտիկան Ժապարովան:
«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, բախումները տեղի են ունեցել, երբ մոտ 5 հազար մարդ գրոհել է Ուզբեկստանի կողմից ֆինանսավորվող համալսարանի շենքը՝ քարկոծելով եւ ջարդուփշուր անելով լուսամուտների ապակիները: Ոստիկանությունը օդ է կրակել՝ փորձելով ցրել ամբոխը: Երեկ, ավելի վաղ, ցուցարարները երթ են անցկացրել քաղաքում՝ պահանջելով ուզբեկ փոքրամասնության առաջնորդ Կադիրժան Բադիրովի ձերբակալությունը, որին մեղադրում են սադրանքների եւ ազգամիջյան լարվածություն ստեղծելու մեջ: Բադիրովը սատարում է երկրի ժամանակավոր կառավարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել