Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թաիլանդի ընդդիմությունը հանձնվել է

Մայիս 20,2010 00:00

Թաիլանդի ընդդիմությունը հանձնվել է երկրի իշխանություններին՝ հայտարարելով, որ նոր արյունահեղություն չի ուզում: BBC-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը, Բանգկոկի «կարմիրշապիկավորների» ճամբարի գրոհի արդյունքում ամենաքիչը հինգ մարդ զոհվել է եւ ավելի քան 50-ը՝ վիրավորվել: Մինչեւ զինվորականներին հանձնվելը՝ ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ջատուպորն Պրոմպանը հարթակից հնչեցրած եւ իր կողմնակիցներին հասցեագրված ուղերձում հորդորել է. «Ես ներողություն եմ խնդրում ձեզնից, բայց ես այլեւս կորուստներ ունենալ չեմ ուզում»: Աղբյուրի փոխանցմամբ, թաիլանդական իշխանություններին հանձնվել են «կարմիրշապիկավորների» յոթ առաջնորդներ, որոնք մինչ այդ իրենց համախոհներին կոչ էին անում չդադարեցնել քաղաքական բարեփոխումների համար իրենց պայքարը:
Այդուհանդերձ, որոշ ցուցարարներ հայտարարել են պայքարը շարունակելու իրենց մտադրության մասին: Չորեքշաբթի օրը նրանք հրկիզել են Բանգկոկի ֆոնդային բիրժան, հարձակում են գործել «Channel-3» հեռուստաընկերության վրա, որի գրասենյակում քիչ անց հրդեհ է բռնկվել: Ըստ որոշ տեղեկությունների, հրդեհված գրասենյակում մի քանի մարդ արգելափակված է մնացել: Այրվել է նաեւ մայրաքաղաքի հսկա առեւտրի կենտրոնի շենքը: Տեղեկություններ կան նաեւ մայրաքաղաքում սկսված թալանի վերաբերյալ: Իշխանությունները, որոնք հրաժարվում են ընդդիմության հետ բանակցություններից, հայտարարել են մայրաքաղաքում պարետային ժամ մտցնելու իրենց մտադրության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել