Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՂԹԱԿԱՆ ՄԱՅԻՍԸ»՝ ԴՊՐՈՑՈՒՄ

Մայիս 20,2010 00:00

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումները շարունակվում են: Երեկ Հ. Շիրազի անունը կրող թիվ 169 դպրոցում այդ առթիվ կազմակերպվել էր Հաղթանակի 65-ամյակին նվիրված «Հաղթական մայիս» գրական-երաժշտական ցերեկույթ: Աշակերտները նախ հիշեցին պատերազմի վետերաններին, նրանց, ովքեր անցել են պատմության դառն էջերով, զոհվել պատերազմի ժամանակ, ապա միջոցառումն ավարտեցին հաղթական երգ ու պարով: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին նաեւ ղարաբաղյան պատերազմում զոհված՝ դպրոցի 6 սաների հիշատակը: «Հայրենասիրությունը պետք է դաստիարակել օրորոցից: Հայրենիքը սկսվում է դպրոցից ու այդ օջախում պետք է ամուր հիմքերի վրա լինի ռազմահայրենասիրությունը: Այսօրվա երեխաների վրա մեծ ազդեցություն են թողնում շրջապատը, հեռուստասերիալները»,- ասում է դպրոցի տնօրեն Սուսաննա Կիրակոսյանը: Տնօրենը ու  հավաքված մյուս հյուրերը մտահոգված էին նաեւ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում սպասվելիք փոփոխություններով: Նրանք գտնում էին, որ դպրոցում ուսուցումը պետք է կատարվի բացառապես հայերեն: Միջոցառմանը ներկա էին նաեւ Հայրենական պատերազմի վետերան, ԳԱԱ ակադեմիկոս, նաեւ Հ. Շիրազի համալսարանական ընկեր Սամվել Միրզոյանը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը, այլք: Հայրենականի մասնակից 92-ամյա Ս. Միրզոյանն այսօր էլ աշխատում է ակադեմիայում: Ստեփան Միրզոյանն էլ մաղթեց երեխաներին. «Չտեսնեք այն, ինչ մենք տեսանք: Հավատացած եմ, որ եթե հայ ժողովրդին նորից ինչ-որ արհավիրք պատահի, կարող ենք միասնանալ»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել