Ռուսաստանի հարավում լույս տեսնող «Երկրամաս» թերթի համաձայն, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հարավ-արեւելյան շրջանում գտնվող թիվ 481 դպրոցը կանվանակոչվի Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով: Ըստ «Երկրամասի», Մոսկվայի իշխանությունները նման որոշում են կայացրել, հաշվի առնելով դպրոցի մանկավարժների առաջարկը: Իսկ ուսուցիչները վստահ են, որ այս անվանակոչությունը նոր մակարդակի կբարձրացնի աշակերտների հայրենասիրական դաստիարակությունը: