Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՃՌԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Մայիս 20,2010 00:00

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Հիշեցնենք, որ ուսուցչի համար, որը մեղադրվում է անչափահաս սանուհիների նկատմամբ 1985-2008 թթ. ժամանակահատվածում անառակաբարո գործողություններ կատարելու համար, մեղադրող Կարեն Բադիկյանը պահանջել էր 1,5 տարվա ազատազրկում:
Մինչ դատարան մտնելը՝ հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները ցուցապաստառներով փակել էին մուտքը: Նրանք մանկապիղծ ուսուցչի համար պահանջում էին անգամ ցմահ ազատազրկում: Լեւոն Ավագյանի փաստաբանը իր պաշտպանական ճառում մեջբերումներ արեց Աստվածաշնչից, ասելով՝ թող քար նետի նա, ով անմեղ է:
Դատավճիռը կհրապարակվի մայիսի 24-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել