Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅԳԻՆ ԴԵՐԱՍԱ՞ՆՆ Է ՔԱՆԴՈՒՄ

Մայիս 20,2010 00:00

«Ուսանողական այգու ապօրինի կառուցապատման հարցի մանրամասների բացահայտման արդյունքում մեզ հաջողվեց մի քանի հավաստի աղբյուրներից պարզել, որ Տերյան փողոցի հատվածում կառուցվող խորը հիմքերով բետոնե շինության իրական սեփականատերն է հանդիսանում Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Արմեն Մարությանը»,- երեկ նման բովանդակությամբ հայտարարություն են տարածել «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության հեղինակները: «Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա դա բոլորովին այլ լույս է սփռում Ուսանողական այգու ոչնչացման իրական պատկերի վրա: Հարց է ծագում, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս՝ ոչ միայն քաղաքապետարանը, այլ նաեւ ամբողջ մշակութային հանրությունը մինչ օրս կազմակերպված լռություն էին պահպանում այդ մասին»:
Ուսանողական այգու պաշտպանությանն ուղղված 19000 ստորագրություն է հավաքվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել