Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ 52-ՐԴՆ Է

Մայիս 20,2010 00:00

Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) 2010 թվականին իրականացրել է Համաշխարհային առեւտրի խթանման հերթական համեմատական վերլուծությունը 125 երկրների կտրվածքով: Ըստ «Ա1+»-ի՝ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, որը հանդիսանում է ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպություն, հրապարակել է 2010թ. զեկույցի ամփոփ տվյալները: 2010 թվականի վերլուծության արդյունքներով Հայաստանը առեւտրի խթանման ամփոփ ցուցիչով գրավել է 52-րդ տեղը եւ գրանցել է ոլորտում կարգավորման արդյունավետության զգալի բարելավում 12 կետային դիրքով: Ինչպես եւ նախորդ երկու տարիներին, այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է զեկույցում ներառված ԱՊՀ երկրների ցուցանիշները` Ադրբեջանին (77), Ուկրաինային (81), Ղազախստանին (88) եւ Ռուսաստանին (114): Վրաստանը առեւտրի խթանման կատարողականով 37-րդն է: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել