Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ԵՂԲՈՐԸ ԹԻԿՈՒՆՔ ԿԿԱՆԳՆԵՆ

Մայիս 20,2010 00:00

1news.az-ի փոխանցմամբ, Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրի արտգործնախարարների խորհրդի 37-րդ նիստը, որը տեղի է ունենում Տաջիկստանի մայրաքաղաք Դուշամբեում, երեք բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ, որոնց համաձայն՝ Հայաստանը ճանաչվել է ագրեսոր:
Առաջին բանաձեւը քաղաքական է, որով Հայաստանը ճանաչվում է ագրեսոր, եւ այն դառնալու է իսլամական երկրների առաջիկա Վեհաժողովի ընթացքում հայ-ադրբեջանական հակամարտության քննարկման ելակետ: Վեհաժողովը տեղի կունենա 2011 թվականի մարտին, Կահիրեում: Երկրորդ բանաձեւը դիտարկում է «հայաստանյան ագրեսիայից» տուժածների ֆինանսական եւ նյութական օգնության հարցը: Երրորդ բանաձեւն էլ դատապարտում է «ագրեսիայի ենթարկված ադրբեջանական տարածքներում իսլամական մշակույթի հուշարձանների ավերումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել