Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԵՎ ՀԱՎԱԿՆՈՏ ԵՆ

Մայիս 20,2010 00:00

Վերջերս շիրխանյանական ՍԴՀԿ-ին անդամագրված նախկին կոմունիստ, Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Արամ Մարտիրոսյանը երեկ haynews.am-ին ասել է, որ ինքն անգամ կոմկուսի վերջին համագումարին առաջարկում էր կուսակցությունը վերափոխել եւ դարձնել սոցիալ-դեմոկրատական. «Հասկանալով, որ Հայաստանին անհրաժեշտ է մեկ հզոր ձախ ուղղվածության կուսակցություն՝ անդամագրվեցի Մայր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը»:
Հարցին՝ կարո՞ղ է ՍԴՀԿ-ն Հայաստանում զբաղեցնել ձախ դաշտի առաջամարտիկի դերակատարությունը, Արամ Մարտիրոսյանը պատասխանել է. «ՍԴՀԿ-ն, գտնվելով այդ դաշտում եւ լինելով Մայր Կուսակցություն, արժանի վերաբերմունքի չի արժանացել իշխանության եւ ընդդիմության կողմից: Բոլոր կողմերից միշտ հարվածներ են եղել: Այժմ, սակայն, ՍԴՀԿ-ն բավական հզոր է, մեծ աշխատանքներ են տարվում: Այսօր անհրաժեշտություն է, որ ՍԴՀԿ-ն միավորի ձախ դաշտը: Մենք դառնալու ենք դրոշակակիր»: Նորաթուխ հնչակյանն իրեն իրավունք է վերապահել նաեւ ՀԱԿ-ին քննադատելու՝  մեկնաբանելով ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանի հայտարարությունը, որ ՍԴՀԿ-ն այլեւս ՀԱԿ-ի անդամ չէ, ասել է, որ ընկեր Վահան Շիրխանյանն արձանագրել է այն վիճակը, որին հասցրել է հենց ՀԱԿ-ը՝ խառնվելով կուսակցության ներքին գործերի մեջ. «Խորհուրդ կտամ ՀԱԿ-ում տառաճանաչ մարդկանց կարդալ դատարանում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը, որտեղ Նիկոլը հստակ նկատել էր ՍԴՀԿ-ի եւ նրա երիտասարդական՝ «Սարգիս Տխրունի» միության սկզբունքային դերը ներքին քաղաքական իրավիճակում: Դա թող կարդան այն մարդիկ, որոնց հետաքրքրում է Նիկոլի դատավարության բովանդակությունը, այլ ոչ թե արտաքին շղարշը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել