Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԵՐ ՉԷ, ՈՐ ԱՍՎԵԼ ԵՆ

Մայիս 20,2010 00:00

\"\"

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի (լուսանկարում) եւ Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի հանդիպման մասին նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ հեռուստառադիոծրագրերը թվային հեռարձակման ցանցով հեռարձակելու գործընթացը Դունյա Միյատովիչը «գնահատել է որպես ապագային ուղղված կարեւոր քայլ»: Մինչդեռ ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում այդ հանդիպման վերաբերյալ հրապարակվել է Դունյա Միյատովիչի առավել ամբողջական տեսակետը: Ըստ ԵԱՀԿ հաղորդագրության՝ նա իշխանություններին խնդրել է երաշխավորել, որ հեռարձակման բարեփոխումները կիրականացվեն հանրության ակտիվ ներգրավվածությամբ. «Հայաստանի թվային ռազմավարությունը կանխորոշելու է հետագա տարիներին հեռարձակման պատկերը: Էական է, որ ընդունվելիք օրենսդրությունը ապահովի բազմազան տեղեկատվության եւ բարձր որակի ծրագրերի մատչելիությունը»: Մինչդեռ ԱԺ-ում այսօր քվեարկության դրվելիք նախագիծը չի համապատասխանում այս չափանիշներին՝ այն ո՛չ նախապես անցել է հանրային քննարկում, ո՛չ էլ ապահովելու է բազմազան տեղեկատվություն: Ենթադրելի է, որ ՀՀ նախագահը Դունյա Միյատովիչին խոստացել է տալ նման երաշխիքներ, այլապես երեկ ԱԺ-ում չէր լինի նման կտրուկ շրջադարձ:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել