Մարդիկ՝ բացահայտ կամ ենթագիտակցորեն, միշտ էլ նրբության եւ քնքշանքի կարիք են զգում: Նրբության հարցում դժվար կկարողանաք գնահատել ինքներդ ձեզ: Իսկ այս թեստը կթեթեւացնի այդ խնդիրը: Ահա հարցերը, որոնց պետք է պատասխանեք:
1. Երեխա ժամանակ հաճույքո՞վ էիք թողնում, որպեսզի մեծերը ձեզ համբուրեն. ա. այո, բ. ոչ:
2. Ձեր ծնողները ձեզ հետ նո՞ւրբ են վերաբերվել. ա. այո, բ. ոչ:
3. Մանուկ հասակում փափուկ խաղալիքներ շա՞տ եք ունեցել. ա. այո, բ. ոչ:
4. Ձեր կարծիքով, դուք կանացի՞ եք. ա. այո, բ. ոչ:
5. Սիրո՞ւմ եք պարել. ա. այո, բ. ոչ:
6. Դանդաղ պարե՞ր եք նախնտրում. ա. այո, բ. ոչ:
7. Մատիտ կրծելու սովորություն ունե՞ք. ա. այո, բ. ոչ:
8. Կարողանո՞ւմ եք հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք. ա. այո, բ. ոչ:
9. Արդյո՞ք սիրում եք հայելու մեջ ձեզ մերկ դիտել. ա. այո, բ. ոչ:
10. Արդյոք դժգոհո՞ւմ եք, երբ սրճարանում, ռեստորանում տղամարդը ձեր փոխարեն է վճարում. ա. այո, բ. ոչ:
11. Ինչպե՞ս եք ուտում՝ դանդաղ, թե արագ. ա. այո, բ. ոչ:
12. Կուզենայի՞ք երեքից ավելի երեխա ունենալ (հնարավոր է, որ արդեն ունեք). ա. այո, բ. ոչ:
13. Արդյո՞ք զգայուն եք աղմուկի հանդեպ. ա. այո, բ. ոչ:
14. Արդյոք ի վիճակի՞ եք առանց ամաչելու հիանալ գեղեցիկ երեխաներով, մարդկանցով, առարկաներով. ա. այո, բ. ոչ:
15. Ձեզ ճանաչո՞ւմ են որպես հանձնարարություն տվող ու նկատողություն կատարող մարդ. ա. այո, բ. ոչ:
16. Հեշտությա՞մբ եք ազատվում այն իրերից, որոնք ձեզ անհրաժեշտ չեն.
ա. այո, բ. ոչ:
17. Կարծո՞ւմ եք, որ առանց էրոտիկ միտումների կարելի է նուրբ լինել. ա. այո, բ. ոչ:
18. Ուրիշների նրբությունը ինչպե՞ս եք գնահատում. ա. դա ամաչեցնում է ինձ,
բ. կարելի է արտահայտել ամեն տեղ ու միշտ, գ. զուսպ եմ վերաբերվում:
19. Շան ո՞ր ցեղատեսակն է ձեզ դուր գալիս. ա. «գոնչայա», բ. պուդել,
գ. սպանիել, դ. տաքսա:
20. Սիրային նամակների հետ ինչպե՞ս եք վարվում.
ա. պահպանում եմ, որպես «հավերժ հիշողություն», բ. անմիջապես դեն եմ նետում, գ. պահպանում եմ, քանի դեռ սիրահարված եմ:
Ամփոփենք արդյունքները. 3 միավոր նշանակեք.
1ա, 2ա, 3ա, 5ա, 6ա, 9ա, 10բ, 12ա, 17ա, 18բ, 19դ, 2 միավոր. 4ա, 7ա, 13բ, 19գ, 20 ա, եւ 1 միավոր. 8ա, 11ա, 14ա, 15բ, 16բ, 18գ. 19գ, 20գ պատասխանների համար:
Եթե հավաքել եք 20 միավորից պակաս, ապա դուք այնքան էլ նուրբ չեք, ինչպես ձեր մասին մտածում եք: Ճիշտ է, կցանկանայիք, որպեսզի ձեզ շրջապատող մարդիկ ձեզ քնքշորեն վերաբերվեն, սակայն ինքներդ չեք շտապում ջերմ զգացմունքներ ցուցաբերել: Դրա համար դուք չափից դուրս սթափ եք, գիտակից, իսկ գուցե ուղղակի սա՞ռը: Հնարավոր է, որ այդպես դաստիարակված եք: Երեխան սկզբում պետք է նրբություն ճանաչի, որպեսզի սովորի այն նաեւ մյուսներին տալ: Շրջապատը, նույնիսկ հարազատ մարդիկ կարծում են, որ դուք դրան ընդունակ չեք: Դուք ի վիճակի եք հակառակը համոզել:
20-35 միավոր: Եթե նրբության համար ձեզ գնահատական դրվի, դուք երեքին գումարած եւ նույնիսկ ավելին կստանայիք, պայմանով, որ կկարողանայիք զգացմունքների արտահայտման հարցում հաղթահարել ամաչկոտությունը եւ ավելի շատ, քան այժմ ձեր սրտի ձայնին լսեիք: Հնարավոր է, որ մինչեւ հիմա չեք կարողացել լավ ուսուցիչ գտնել: Բայց դեռ ամեն ինչ կորած չէ:
35 միավորից ավելի: Դուք կին եք, լի նրբությամբ եւ չեք կարողանում թաքցնել ձեր ջերմ զգացողությունները: Շրջապատող մարդկանց մեջ դուք թերություններ չեք տեսնում, բոլորի հետ հեշտությամբ շփվում եք, քանի որ բոլորին դուր եք գալիս, բոլորն էլ ձեզ սիրում են:
45 միավորից ավելի: Դուք իդեալական մայր եք, տղամարդու համար իսկական երջանկություն: