Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ մեր ազատ եւ հունահռոմեական ոճերի երիտասարդական հավաքականները մեկնել են Պոզնան, որտեղ այսօր մեկնարկում է միջազգային վարկանիշային մրցաշար: Այստեղ խաղարկվում են Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Լեհաստանում մրցագորգ մտնելու են:
Ազատ ոճ:
46 կգ՝ Արտակ Հովհաննիսյան, 54 կգ՝ Գոռ Գրիգորյան, 63 կգ՝ Սամվել Պետրոսյան, 76 կգ՝ Գեւորգ Համբարձումյան, 100 կգ՝ Համլետ Աբրահամյան:
Հունահռոմեական ոճ:
42 կգ՝ Ալբերտ Վարդանյան, 58 կգ՝ Սուրեն Ասլանյան, 69 կգ՝ Ասատուր Արշակյան, 85 կգ՝ Վարդան Պետրոսյան, 90 կգ՝ Ռուբեն Մկրտչյան