Ռոստովում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի «Սամուրգաշեւ եղբայրների մրցանակներ» 10-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի երիտասարդական հավաքականն ամենափոքրաքանակն էր: Սակայն մեր բոլոր ըմբիշներն էլ հանդես են եկել գերազանց ու նվաճել հինգ մեդալ:
Հաղթողի պատվանդանի առաջին աստիճան բարձրացել են 42 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ Կարապետ Չալյանը (63 կգ), իսկ Ներսիկ Խաչատրյանը (50 կգ), Մակիչ Սիմոնյանը եւ Գեւորգ Ղարիբյանը (երկուսն էլ՝ 46 կգ քաշային կարգ) արժանացել են բրոնզե մեդալի: Այս արդյունքներով Հայաստանի երիտասարդական ընտրանին նվաճել է նաեւ թիմային առաջին տեղը:
Նույն օրերին ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականն Անկարայում մասնակցել է «Champions» անունը կրող 13-րդ միջազգային մրցաշարին: Այնտեղ 50 կգ քաշային կարգում հանդես եկող Մաթեւոս Սարոյանը դարձել է երրորդ մրցանակակիր: