Deep Purple-ի բաս-կիթառահար Ռոջեր Գլովերը www.Bravo.am-ի հետ հարցազրույցում ասել է, որ անհամբերությամբ սպասում է Երեւանում խմբի համերգին: «Իէն Գիլանը մեզ ասաց, որ հրաշալի ժամանակ է անցկացրել Հայաստանում եւ չափազանց երջանիկ էր այդ առումով: Ինչ վերաբերում է սպասումներին, ապա ես նախընտրում եմ այդպիսիք չունենալ եւ անակնկալների հանդիպել: Տարիների ընթացքում այն համոզման եմ եկել, որ ենթադրությունները հաճախ ոչ ճիշտ են լինում»,- ասել է Ռոջեր Գլովերը:
Deep Purple-ի համերգը Երեւանում կկայանա մայիսի 25-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Պատասխանելով www.Bravo.am-ի այն հարցին, թե Deep Purple-ի համար կարեւո՞ր է, արդյոք, ելույթ ունենալ այնտեղ, որտեղ խումբը երբեւէ չի եղել, Ռոջեր Գլովերն ասել է. «Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր համերգ, բայց նոր տեղում հանդես գալը, իհարկե, միշտ ավելի գրավիչ է, այնպես որ՝ սպասում եմ անհամբերությամբ»: