Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԿ ԿԱԴՐ-ՄԵԿ ՐՈՊԵՆ» ԲԱՑՎԵՑ

Մայիս 19,2010 00:00

Ըստ «Ա1 պլյուսի», երեկվանից մինչեւ մայիսի 24-ը ՆՓԱԿ-ում կցուցադրվեն «Մեկ կադր-մեկ րոպե» 8-րդ միջազգային փառատոնի ֆիլմերը, իսկ ամեն օր՝ ժամը 20-ից կսկսվեն ֆիլմերի մասին բանավեճերն ու քննարկումները:

Փառատոնը բացվել է «Բարեւ, ես եմ» ֆիլմով, որը 1966-ին ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնում: «Մեկ կադր- մեկ րոպե» անվանակարգին կմասնակցի 55 ֆիլմ, որից 39-ը՝ մրցույթում: «Կարճ ֆիլմեր» անվանակարգին կմասնակցի 23 ֆիլմ: Ժյուրիի կազմում են դերասան Աշոտ Ադամյանը, կինոօպերատոր, կինովավերագրող Սուրեն Տեր-Գրիգորյանը, գրող, արվեստաբան Արփի Ոսկանյանը, ճարտարապետ Սեւադա Պետրոսյանը, ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը եւ այլք: Կա նաեւ հատուկ՝ «Լրագրողների համակրանք» մրցանակը, որը պետք է շնորհի լրագրողներից կազմված ժյուրին, ինչպես նաեւ «Հեղինակների ձայն» հատուկ դիպլոմը, որը շնորհում են հենց մասնակիցները: Հիշեցնենք, որ «Մեկ կադր-մեկ րոպե» կինոփառատոնում ներկայացվում են ֆիլմեր, որոնց տեւողությունը 1 րոպե է. հայացքների, ժանրի, ձեւի սահմանափակումներ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել