Կիեւում անցկացված ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցած մեր հանրապետության երիտասարդական հավաքականի հինգ անդամներից երկուսը տուն են վերադարձել պատվավոր մրցանակ նվաճած: Գրիգոր Իվանյանը՝ 55 կգ քաշային կարգ եւ Գոռ Հարությունյանը՝ 60 կգ, հաղթելով բոլոր մրցակիցներին, դարձել են գավաթակիր: Իսկ արդեն Սինգապուրի ուղեգիր ունեցող Դավիթ Ղազարյանը, որը հանդես է գալիս մինչեւ 66 կգ քաշային կարգում, այս անգամ բավարարվել է յոթերորդ տեղով: