Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եկող տարվա օգոստոսին

Մայիս 19,2010 00:00

\"\"ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը տեղեկացնում է, որ օրերս տեղի է ունեցել 2010թ. Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի գործկոմի առաջին նիստը, որում ամփոփվել են 2009 թվականի բասկետբոլի եւ ֆուտբոլի Համահայկական խաղերի արդյունքները, քննարկվել 2011 թվականի օգոստոսի 13-21-ը Հայաստանում կայանալիք Խաղերի կազմակերպման հարցերը:

Միջազգային կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանը նշել է, որ 1999 թվականին կազմակերպված անդրանիկ Խաղերից ի վեր՝ մասնակից երկրների աշխարհագրությունն ու մասնակիցների թիվը կայուն կերպով աճում է: «Առաջին Խաղերին մասնակցում էին 23 երկրների 64 քաղաքների մարզիկներ, իսկ չորրորդին՝ արդեն մարզիկներ՝ 27 երկրների 94 քաղաքներից»,- ասել է Ա. Գրիգորյանը:

Գործկոմի նիստին մասնակցած սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը խաղերի հետ կապված ցանկացած հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Ավելացնենք, որ եթե սկզբնական շրջանում Համահայկական խաղերի դերն ավելի շատ Սփյուռքի երիտասարդներին հայրենիքի հետ կապելն էր, այսօր դրան ավելացել է նաեւ մրցակցական ոգին եւ ամեն մի թիմ ու անհատ գալիս է նաեւ պայքարելու եւ հաղթելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել