Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԱՆԳԱՄ ՔԱՆԻ՞ ՄԵԴԱԼ ԿԼԻՆԻ

Մայիս 19,2010 00:00

\"\"Երեկ Վալենսիայում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որտեղ մասնակիցները, մեդալներից բացի, պայքարելու են Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար: Հայաստանի ներկայացուցիչները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սինգապուրում թույլատրվող առավելագույն մասնակցություն՝ երկու հոգի, արդեն ունեն: Այնպես որ, Իսպանիայի մրցահարթակը մեր ծանրորդներին ծառայելու է միայն Եվրոպայի մեդալների պայքարի համար: Մեր թերթի ընթերցողները, անշուշտ, կհիշեն, որ նախորդ համարներից մեկում ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն ասել էր, որ հավաքականում բոլորն էլ, այդ թվում նաեւ մեր միակ աղջիկը՝ 53 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, ի վիճակի են հավակնել մրցանակային տեղերի, իսկ երեք քաշային կարգերում (62, 77, +105 կգ), որտեղ հանդես են գալու երկուական հավասարազոր ծանրորդներ, պայքարն ընթանալու է ոչ միայն այլ երկրների ներկայացուցիչների, այլեւ միմյանց միջեւ:

Ծանրամարտի մեր մասնագետները հույս ունեն, որ մեր տղաները Իսպանիայից նույնպես մեդալների հարուստ պաշարով տուն կվերադառնան: Իսկ մեզ մնում է միայն սպասել: Վերջում հիշեցնենք, թե Եվրոպայի առաջնության կազմկոմիտե ներկայացված հայտում ո՞ւմ անուններն են եղել նշված:

Տղաներ:

56 կգ՝ Սմբատ Մարգարյան,

62 կգ՝ Վարդան Միլիտոսյան,

Վլադիկ Կարապետյան,

77 կգ՝ Րաֆֆի Մելիքյան,

Արեն Ներսիսյան,

85 կգ՝ Ազատ Սայադյան,

94 կգ՝ Համլետ Պողոսյան,

+105 կգ՝ Միշա Մուրադյան,

Գոռ Մինասյան:

Աղջիկներ:

53 կգ՝ Իզաբելա Յայլյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել