Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մայիս 19,2010 00:00

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը ներկայացնում է ՀՀ ԿԳ նախարարության՝ օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ հետեւյալ կարծիքը. եվրոպական ոչ մի երկիր միջնակարգ դպրոցներում ուսուցումը չի կատարում որեւէ մի այլ երկրի լեզվով, եթե դա չի պարտադրվում օտար երկրի կողմից: Հայկական դպրոցներում կրթության վատ վիճակը փրկելու ճանապարհը՝ օտարալեզու դպրոցներ բացելով, չի լուծվի, այլ ավելի կվատթարանա:

Ա. Գրիգորյանի համոզմամբ, ԿԳՆ հիմնախնդիրը նախարարության ղեկավար կազմի՝ աղաղակելիության չափի հասնող կաշառակերությունն է, որը եւ հիմք է հանդիսանում Հայաստանում կրթական համակարգի աղետալի վիճակի համար: «Քանի դեռ չի վերացել կոռուպցիան այդ նախարարությունում, Հայաստանի կրթական համակարգում բարեփոխումների նորմալ, գիտականորեն հիմնավորված առաջարկներ լսելը անհնարին է: Կոչ ենք անում, առանց այն էլ վտանգի ենթարկված կրթական համակարգում, կասկածելի նորամուծություններ անելու փոխարեն առաջին հերթին զբաղվել ինքնամաքրմամբ, որից հետո ճիշտ լուծումները ինքնըստինքյան կհայտնվեն: Միանում ենք ինտերնետով եւ մամուլով տարածվող բոլոր առողջ քննադատություններին…»,- ասվում է «Առավոտին» ուղարկված հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել