Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՐԱՏԻՑ ՍԻՈՆԻ» ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մայիս 19,2010 00:00

«Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմը տոնում է իր առաջին հաղթանակը միջազգային էկրաններում: Օրերս Swansea Bay Film Festival կինոփառատոնը (Ուելս, Միացյալ Թագավորություն) հայտարարեց եզրափակչի արդյունքները. «Արարատից Սիոնին» շնորհվեց «Եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակը: Ֆիլմը եզրափակիչ էր դուրս եկել Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության, Դանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսրայելի եւ մի շարք այլ երկրների արտադրած ֆիլմերի հետ միասին: Այսօր էլ Լոնդոնում տեղի կունենա ֆիլմի՝ ոչ պակաս կարեւոր ցուցադրությունը հայ համայնքի ներկայացուցիչների համար: Դառնալով Swansea Bay Film Festival-ին, հավելենք, որ այն անցկացվեց մայիսի 7-16-ը՝ Ուելսի Սուոնսի Բեյ քաղաքում: Փառատոնը Միացյալ Թագավորությունում ամենամեծերից է, նպատակ ունի աջակցել անկախ եւ փորձարարական կինոարտադրողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել